2015-03-10 13:37:00

Դեսպան Մինասեանի նամակը Ամենապատիւ Տէր` Ներսես Պետրոս ԺԹ կաթողիկոս պատրիարքին։


(Ռատիօ Վատիկան) Սուրբ Աթոռի մօտ Հայաստանի Հարպաետութեան դեսպան ըսեմաշուք Տիար Միքայել Մինասեան շնորհաւորական նամակ յղած է ամենապատիւ եւ գերերջանիկ ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքին որուն մէջ երախտագիրութիւն յայտնեցած է ''վերջերս սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոսը շնորհելու հարցում Ձեր անգնահատելի դերի եւ աւանդի համար'':

Դեսպան Մինասեան յայտնեած է  թէ ''Հայ եկեղեցու մեծագոյն սրբերից մէկի՝ սուրբ Գրիգոր Նարեկացու արժեքն ու մեծութիւնը Հռոմի կաթողիկէ եկեղեցու կողմից ի լուր աշխարհի նման կերպ վաւերագրելը հայ ժողովուրդի համար, որն երկար տարիներ ապրում է պատմական արդարութեան տենչով,  խորհրդանշական այս տարում առանձնայատուկ կարեւոր բարոյական նշանակութիւն ունի'' Ան ապա առիթէն ռտտուելով շնորհաւորած է նաեւ  Հոգեւոր Տիրոջ ''եպիսկոպոսական ձեռնադրման 25 ամեակի եւ Կաթողիկէ Հայոց Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Պատրիարքը ընտրուելու 15 ամեակը'' մաջթելով ''քաջառողջութիւն, երկար տարիների կեանք եւ հայանպաստ արգասաբեր աշխատանք'':








All the contents on this site are copyrighted ©.